Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-23-ից մինչև 2003-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 63. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

գործել է մինչև 2003-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 63. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը.

բ) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։