Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-23-ից մինչև 2003-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

գործել է մինչև 2003-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտահարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովում է պետական հարկային մարմինը:

Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։