Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը
Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը
Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտահարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովում է պետական հարկային մարմինը:
Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից հարկային արտոնությունների տրամադրման դեպքերի:
(67-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-165-Ն)