Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 31. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
Հոդված 31. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը: