Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-02-ից մինչև 2010-06-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

գործել է մինչև 2010-06-05Բացել ARLIS-ում

Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:

Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան մարզպետը կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան:

(71-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-45-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։