Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-01-ից մինչև 2016-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ

գործել է մինչև 2016-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի ներկայացմամբ

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն)

Մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

Մարզպետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն`

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.

2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.

3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:

Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը պետական լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:

(72-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն, խմբ. 02.05.13 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։