Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-09-ից մինչև 2016-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 14.5. Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների ստեղծման կարգը

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 14.5. Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների ստեղծման կարգը

1. Գյումրու, Վանաձորի ավագանիների խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:

2. Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:

3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է համայնքի ղեկավարը կամ ավագանու նիստը վարողը, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:

(14.5-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։