Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ, Գյումրու եվ Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրության կարգը
Հոդված 24.1. Գյումրու և Վանաձորի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը
Հոդված 24.1. Գյումրու և Վանաձորի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են համապատասխան ավագանիների կողմից, իսկ ավագանու ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:
(24.1-ին հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն)