Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ, Գյումրու եվ Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրության կարգը
Հոդված 24.4. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները
Հոդված 24.4. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները
1. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ` համայնքի ղեկավարի ընտրությունների համար սահմանված կարգով:
2. Արտահերթ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
3. Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 31.2.-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով:
(24.4-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-60-Ն)