Հոդված 28. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը
Հոդված 28. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը
(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-45-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն)
Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Բյուջետային հիմնարկների ղեկավարները համայնքի ղեկավարին են ներկայացնում տվյալ հիմնարկների կանոնադրությունները:
(28-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-45-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-17-Ն, փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-164-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-342-Ն, 07.12.15 ՀՕ-174-Ն)