Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-31-ից մինչև 2004-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

գործել է մինչև 2004-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի, Երևանում` Երևանի քաղաքապետի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը կառավարությունը քննարկում և որոշում է ընդունում մեկամսյա ժամկետում: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:

Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:

Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:

Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:

(73-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։