Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից
Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից
Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի, Երևանում` Երևանի քաղաքապետի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը կառավարությունը քննարկում և որոշում է ընդունում մեկամսյա ժամկետում: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:
Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:
Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:
Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:
Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ, իսկ եռօրյա ժամկետում` նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար: