Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-05-ից մինչև 2005-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

գործել է մինչև 2005-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ:

Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր չեն տրամադրվում, և արժեթղթեր չեն գնվում:

(59-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։