Հոդված 6
Հոդված 6
1. Լիազորված մարմինը, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա, ստուգում է իրականացնում և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների, լիազորված մարմնի անդամ պետության տարածքում գրանցված բորսայի (առևտրի կազմակերպչի) գործունեության ուսումնասիրություն:
2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում կազմակերպելու բրոքերների, դիլերների, բորսաների (առևտրի կազմակերպիչների), քլիրինգային կազմակերպությունների և դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների) գործունեության համատեղ ստուգումներ (ուսումնասիրություններ):
Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստուգումը (ուսումնասիրությունը) կարող է անցկացվել բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) անցկացման իրավունքով օժտված մարմնի) հետ համատեղ:
Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ստուգումը (ուսումնասիրությունը) կարող է անցկացվել բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) անցկացման իրավունքով օժտված մարմնի) հետ համատեղ:
3. Այն դեպքում, երբ խախտումները (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերը) կապված են այլ անդամ պետության բրոքերի և իր հաճախորդի փոխգործակցության կարգի հետ, այդ բրոքերին լիցենզիա (թույլտվություն) տրամադրած լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է այդ բրոքերին պատասխանատվության ենթարկելու միջոցներ:
4. Այն դեպքում, երբ խախտումները (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերը) կապված են արժեթղթերի շուկայում բրոքերի (դիլերի) չարաշահումները (մասնավորապես՝ շուկայի մանիպուլյացիան, ինսայդերական տեղեկություններն ոչ իրավաչափ օգտագործելու և այլն) և (կամ) գործարքների մասով հաշվարկների ժամանակ պարտավորությունները չկատարելու հետ, բորսային (առևտրի կազմակերպչին) լիցենզիա (թույլտվություն) տրամադրած անդամ պետության լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են այդ բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն:
5. Լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով չնախատեսված խախտումների (հնարավոր խախտումների մասին վկայող փաստերի) վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում բորսային (առևտրի կազմակերպչին) լիցենզիա (թույլտվություն) տրամադրած անդամ պետության լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք ուղղված են համապատասխան բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն:
6. Այն դեպքում, երբ ստուգումը (ուսումնասիրությունը) անցկացվել է բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման (ուսումնասիրության) իրավունքով օժտված մարմնի) կողմից սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա, այդ լիազորված մարմինը (ստուգման (ուսումնասիրության) իրավունքով օժտված մարմինը) ստուգման (ուսումնասիրության) անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկությունները փոխանցած լիազորված մարմնին տեղեկացնում է դրա արդյունքների մասին:
7. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկությունները փոխանցած լիազորված մարմինը բորսային (առևտրի կազմակերպչին) տեղեկացնում է ստուգման (ուսումնասիրության) արդյունքների մասին: Բորսան (առևտրի կազմակերպիչը) անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այլ անդամ պետության բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ: