Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Բորսան (առևտրի կազմակերպիչը) տեղեկացնում է իր պետության լիազորված մարմնին հետևյալ իրադարձությունների և փաստերի մասին`

1) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվություն.

2) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվություն ստացած այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին բորսայի (առևտրի կազմակերպչի), կենտրոնական դեպոզիտարիայի և քլիրինգային կազմակերպության կողմից պատասխանատվության ենթարկում.

3) բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին և (կամ) քլիրինգին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվության կասեցում.

4) խախտումների փաստեր և (կամ) փաստեր, որոնք վկայում են հնարավոր խախտումների և այդ խախտումներին այլ անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության մասին.

5) բորսայի (առևտրի կազմակերպչի) և դրա գրանցման անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ այլ իրադարձություններ և փաստեր:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ տեղեկությունների փոխանցման ձևաչափը, բովանդակությունը, ծավալը, ժամկետները և ընթացակարգը սահմանվում են բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերում նշված տեղեկություններն ստացած լիազորված մարմինն իրականացնում է այդ տեղեկությունների փոխանցումը բրոքերների և դիլերների գրանցման անդամ պետության լիազորված մարմիններին:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկություններն ստացած լիազորված մարմինն իրականացնում է այդ տեղեկությունների փոխանցումն այն անդամ պետության լիազորված մարմնին, որի իրավազորության ներքո է գտնվում իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձը, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան ստուգում (ուսումնասիրություն) կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար:

5. Լիազորված մարմինների կողմից տեղեկությունների՝ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան փոխանցումն իրականացվում է ոչ ուշ, քան այդ տեղեկություններն ստանալու օրվանից 30 օրացուցային օր հետո:

6. Լիազորված մարմիններն իրենց կողմից համապատասխան որոշումների ընդունման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ Ինտերնետ տեղեկատվական-հաղորդակցական ցանցի իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են տեղեկություններ՝

1) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցման վերաբերյալ՝ կասեցման ժամկետի նշմամբ.

2) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի լիցենզիան (թույլտվությունը) չեղյալ համարելու, դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ՝ լիցենզիան (թույլտվությունը) չեղյալ համարելու, դրա գործողությունը դադարեցնելու օրվա նշմամբ.

3) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի շուկայում առանձին գործառնությունների իրականացման արգելքների կամ սահմանափակումների սահմանման վերաբերյալ՝ արգելքի (սահմանափակման) ժամկետի նշմամբ.

4) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի նկատմամբ կիրառվող այլ միջոցների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։