ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 690-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 690-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Տ. Վարդազարյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Կ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության պետ
Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Ս. Պատուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ
Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ
Հ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ
Ա. Մխիթարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ
Հ. Որսկանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ալեքսանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մեջլումյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մալխասյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության տնտեսագետ
Գ. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Ն. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Ռ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Ա. Արզումանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Մ. Մանվելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Հ. Խուդգարյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ
Ա. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ
Վ. Արևշատյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Մկրտումյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Մ. Համբարձումյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության մեթոդաբան (համաձայնությամբ)
Ա. Բեկյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային համակարգի կարգավորման բաժնի մեթոդաբան (համաձայնությամբ)
Ն. Արիստակեսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի միջազգային կապերի մասնագետ (համաձայնությամբ)
Ս. Հակոբյան - ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի մասնագետ (համաձայնությամբ)
Ն. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար):
(հավելվածը խմբ. 21.02.17 N 154-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան