Հոդված 1
Հոդված 1.
Պատժից ազատել`
ա) այն անձանց, ովքեր դատապարտվել են մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման կամ ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով.
բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.
- մինչև 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանայք են.
- 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների մասնակցելիս կամ այդ գործողությունների ընթացքում հարազատներից որևէ մեկի (ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր) զոհվելու հետևանքով դարձել են ընտանիքի միակ կերակրողը.
- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել: