Հոդված 6
Հոդված 6.
Ամնիստիան չկիրառել`
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար դատապարտված և այդ հոդվածում թվարկված անձանց նկատմամբ.
բ) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատժից ազատվել են 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կատարել են դիտավորյալ հանցագործություն.
գ) ազատազրկման վայրերից փախուստ կատարած և մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ: