Գլուխ 5 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28.1. Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը
Հոդված 28.1. Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը
1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
2. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
(28.1-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-10-Ն)