Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-03-17-ից մինչև 2017-04-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2017-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

.«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Կուսակցության գույքը

1. Կուսակցության գույքը գոյանում է`

1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.

2) սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.

3) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.

4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

2. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է:

3. Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։