Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 134
Հոդված 134
Պահակապետն իրավունք ունի զենք գործադրել անձամբ կամ պահակախմբի կազմով պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների (հսկիչ-պահպանության խմբի) հերթափոխի կամ պահակատան վրա հարձակվելու դեպքում:
Զենքի գործադրումից առաջ պետք է նախազգուշացնել այն կիրառելու մտադրության մասին:
Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օբյեկտների վրա զենքի կամ մարտական տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների կամ թռչող սարքերի օգտագործմամբ հանկարծակի հարձակում կատարվելիս:
(134-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)