Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-05-05-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 129

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 129

Վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբի անձնակազմը նախապատրաստելը կազմակերպում և անձամբ անցկացնում է վաշտի (մարտկոցի) հրամանատարը, գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբինը` գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը կամ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը` զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը:

Պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է հետևյալ փուլերով`

- առաջին` վերակարգի անցնելուց երեք օր առաջ պահակակետերի ցուցակի համաձայն իրականացվում է պահակախմբի անձնակազմի ընտրությունը և բաշխումը.

- երկրորդ` վերակարգի անցնելու նախօրյակին կարգացուցակով նշված ժամերին պահակախմբի անձնակազմի հետ պարապմունք է անցկացվում կանոնադրությունների դրույթների, պահակակետերի ցուցակի ուսումնասիրության վերաբերյալ` պահպանվող օբյեկտների մանրակերտի վրա ճշտելով պահակակետերում ժամապահների հատուկ պարտականությունների և գործողությունների, ինչպես նաև անվտանգության համապատասխան հրահանգների և պահանջների տարբերակները.

- երրորդ` պահակային ծառայություն ստանձնելու օրն անցկացվում է գործնական պարապմունք` պահակակետերում ժամապահների գործողությունների մշակմամբ:

Կանոնագրքի դրույթների և ժամապահների հատուկ պարտականությունների ուսումնասիրության պարապմունքներն անցկացվում են պահակախմբերի պատրաստման դասարանում, կայազորային պահակախմբի հետ գործնական պարապմունքը` զինվորական պարետատան պահակային ավանում, իսկ ներքին պահակախմբի հետ` զորամասի պահակային ավանում (10 հավելված):

Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) նախապատրաստումն իրականացնում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` կազմակերպված ամենամսյա պարապմունքներում և պահակախմբի փոխարինումից առաջ կազմակերպված գործնական պարապմունքների ընթացքում:

Պահակային ծառայությունը մեկ-երկու օրը մեկ տանող պահակախմբերի նախապատրաստման առաջին և երկրորդ փուլերի միջոցառումների անցկացման ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը այն հաշվով, որպեսզի չիջնի պահակախմբերի պատրաստման որակը:

(129-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։