Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-05-05-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 100

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 100

Զենքը լիցքավորվում է պահակակետեր մեկնելուց առաջ, տագնապի դեպքում, ինչպես նաև պահակախմբերը ստուգող անձանց ուղեկցելու համար:

Զենքը լիցքավորվում և լիցքաթափվում է պահակապետի կամ նրա օգնականի (պահակադիրի) հրամանով և անմիջական հսկողությամբ, պահակատան մոտ հատուկ սարքավորված, լուսավոր գնդակորսիչ հարմարանք ունեցող տեղում, իսկ հերթափոխի համար մեքենաներով պահակակետերն ուղևորվելիս` պահակապետին տրված հրահանգում նշվող տեղերում, որոնք անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է սարքավորված լինեն գնդակորսիչ հարմարանքներով: Լիցքավորելիս և լիցքաթափելիս զենքի փողը պետք է ուղղված լինի վերև (45-60.օանկյան տակ) և շրջակա բնակելի շենքերից ու պահպանվող օբյեկտներից հեռու: Եթե պահակատան մոտակայքում ու շրջապատում բնակելի և ծառայողական շենքեր կան, զենքի լիցքավորումը և լիցքաթափումը կարող են կատարվել պահակատանը, գնդակորսիչ հարմարանքով սարքավորված հատուկ տեղում: Զենքի լիցքաթափումը և զննումը կատարվում են պահակատուն վերադառնալուն պես պահակատանը կամ պահակապետին տրված հրահանգում նշված տեղերում:

Ատրճանակները լիցքավորվում են ստորաբաժանումներում փամփուշտները ստանալուց հետո, իսկ լիցքաթափվում են պահակախումբը հերթափոխից ստորաբաժանում վերադառնալուց հետո:

(100-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։