Գլուխ 7 · ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Հոդված 205
Հոդված 205
Փոխարինման են դուրս բերվում ամբողջ անձնակազմը և նվագախումբը` արարողությունը սկսվելուց ոչ ուշ, քան 10 րոպե առաջ:
Այն կայազորներում և զորամասերում, որտեղ նվագախմբեր չկան, կամ օդի ջերմաստիճանը - 15.օ և ցածր է, պահակախմբերի փոխարինման համար դուրս են բերվում մեկ-երկու փողհար-թմբկահար կամ օգտագործվում են փոխարինման երաժշտությունը վերարտադրող տեխնիկական միջոցներ:
(205-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)