Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-03-30-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 20.03.17 ՆԿ-54-Ն)

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները՝

1) «Լավագույն մարզական քաղաք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

2) «Լավագույն մարզական գյուղ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

3) «Լավագույն մարզական բակ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

4) «Լավագույն մարզական ընտանիք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

5) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

6) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

7) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:

(1-ին կետը խմբ. 14.02.06 ՆԿ-26-Ն, լրաց. 04.06.15 ՆԿ-83-Ն, փոփ., լրաց. 29.04.16 ՆԿ-64-Ն, խմբ. 20.03.17 ՆԿ-54-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ, սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների և ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև մրցանակների մաս կազմող վկայագրերի ձևը, դրամական պարգևների չափերն ու վճարման կարգը:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 ՆԿ-83-Ն)

3. Սահմանել, որ 2004 թվականի մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը և դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաջորդ տարիների մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` աջակցել մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման գործընթացին:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. մայիսի 20

Երևան

ՆԿ-113-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։