Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կառավարիչը արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացություն ներկայացնելը`
1) կառավարչի` ֆինանսական հաշվետվությունների կազմման համար ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.
2) Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:»: