Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կառավարիչը որոշակի աշխատանքային օրերի կարող է չհաշվարկել և չհրապարակել ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե՝
1) տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկումը պատվիրակված է այլ անձի, որը օտարերկրյա կազմակերպություն է, և
2) այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):»: