ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2016 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 3-րդ կետին համապատասխան.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2016 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: