ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 նոյեմբերի 2016 թվականի թիվ 20 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 3-րդ կետին համապատասխան՝
1. Որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից