Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի 9.6.2-րդ, 9.6.2.1-ին, 9.6.2.2-րդ, 9.6.2.3-րդ, 9.6.2.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) 9.6.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.6.2.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.6.2.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
9.6.2.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
9.6.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով»: