Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Հանձնաժողովի գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Հանձնաժողովի գործառույթները

1. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը.

1.1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը: Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ միասին՝ քննչական մարմիններ) ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.

1.2) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը.

1.3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետևելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը և վերահսկելը.

1.4)

2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.

3) օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.

4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը.

5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.

5․1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը․

6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի.

7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի.

7.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելը և բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

7.2) սույն օրենքով նախատեսված կարգով վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.

8) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելը.

9) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` կուսակցությունների տարեկան հաշվետվություններ) ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը.

13) ազդարարման դեպքում իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկման ապահովումը, միջոցների ձեռնարկումը, վիճակագրության վարումը և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված մյուս գործառույթների իրականացումը:

(23-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, փոփ. 15.04.20 ՀՕ-213-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-199-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-253-Ն, 29.12.20 ՀՕ-5-Ն, 07.12.22 ՀՕ-496-Ն, լրաց․, փոփ․ 07․12․22 ՀՕ-541-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-160-Ն, 12.02.25 ՀՕ-32-Ն, 20.01.26 ՀՕ-6-Ն, 04.03.26 ՀՕ-65-Ն, 25.03.26 ՀՕ-114-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(07.12.22 ՀՕ-496-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(20.01.26 ՀՕ-6-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

(04.03.26 ՀՕ-65-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.03.26 ՀՕ-114-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 06.05.26 ՀՕ-219-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

(06.05.26 ՀՕ-219-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։