Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 27. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթները և դրանց հարուցման հիմքերը

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 27. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթները և դրանց հարուցման հիմքերը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն)

1. Վարույթ կարող է հարուցվել՝

1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա.

2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերևույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:

Իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթն օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացրած գրավոր հայտարարության հիման վրա:

2. Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների կամ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:

3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերևույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ, հարուցում է վարույթ:

4. Եթե խախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ:

5. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների կամ իրավիճակային շահերի բախման դեպքի առերևույթ հատկանիշներ:

(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-208-Ն, 15.04.20 ՀՕ-213-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։