Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1-ին հոդվածում՝
1) 10-րդ մասի «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
2) 11-րդ մասի առաջին նախադասության «բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
3) 14-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով, իսկ «հունիսի 15-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով.
4) 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր կամ լրացուցիչ նյութեր ստանալու և ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 60 օրով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.
«15. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը:»: