Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-26-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 26.3. ․ Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 26.3․ Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

1. Հանձնաժողովը վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, ինչպես նաև նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների կողմից պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իրականացնում է նրանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք ազատված են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրեր ներկայացնելու պարտականությունից, ապա Հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է համապատասխան պաշտոնում նշանակում կատարվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, նախկինում ներկայացված հայտարարագրերի հիման վրա:

3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նախարարի տեղակալի, ինչպես նաև վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների վերանշանակվելու դեպքում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում, եթե նույն անձի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրումից չի անցել մեկ տարի:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը ներառում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարի տեղակալների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված, առկայության դեպքում, նույն անձանց կողմից նախկինում ներկայացված հայտարարագրերի տվյալների հետ:

5. Սույն հոդվածով նախատեսված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

6. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ է ներկայացնում՝

1) վարչապետի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների դեպքում՝ վարչապետին.

2) վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին.

3) փոխվարչապետների, նախարարների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձին.

4) նախարարների տեղակալների դեպքում՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջարկություն ներկայացնելու և տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց:

7. Բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ներառում է անձի գույքային դրության և մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերը և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկությունները:

(26.3-րդ հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-114-Ն)

(25.03.26 ՀՕ-114-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։