Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-29-ից մինչև 2026-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10.4. Նոր մրցույթի անցկացումը

գործել է մինչև 2026-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 10.4. Նոր մրցույթի անցկացումը

1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե՝

1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.

1․1) մրցույթն ավարտվելուց հետո Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում հաղթող թեկնածու ընտրելու վերաբերյալ որոշում չի կայացնում․

2) հավակնորդների թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.

3) ի հայտ են եկել սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքներ, թեկնածուի մոտ Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն, կամ առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:

(10.4-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 06.05.26 ՀՕ-219-Ն)

(06.05.26 ՀՕ-219-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։