Հոդված 41.1. Ծանուցումները
Հոդված 41.1. Ծանուցումները
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:
2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին:
Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
(41.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, 04.12.25 ՀՕ-434-Ն)