Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերի կողմից միջուկային տեղակայանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը իրականացվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն:
2. Հայկական կողմը Ռուսական կողմին է տրամադրում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հետևյալ տեղակայանքների վերաբերյալ.
հայկական ԱԷԿ,
աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան (ԱՄՎՉՊ):
3. Ռուսական կողմը Հայկական կողմին է տրամադրում տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության տարածքում խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հետևյալ տեղակայանքների վերաբերյալ.
Նովովորոնեժի ԱԷԿ,
Ռոստովի ԱԷԿ:
4. Կողմերն ամեն տարի միմյանց փոխանցում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման միջուկային տեղակայանքների շահագործման ռեժիմները բնութագրող անցած տարվա հետևյալ ամփոփ տեխնիկական տեղեկատվությունը.
տվյալներ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ատոմային էլեկտրակայանների անվտանգության համակարգերի ու կառուցվածքների վերաբերյալ,
տվյալներ թարմ և աշխատած վառելիքի, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ռադիոակտիվ թափոնների պահեստարանների մասին, (ռադիոակտիվ նյութերի տեղակայման, արտանետման և շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն),
տեղեկատվություն տեղակայանքների ճառագայթային պաշտպանության միջոցների՝ ներառյալ ռադիոակտիվ նյութերի արտանետման սահմանափակումների վերաբերյալ,
ընդհանուր տեղեկատվություն միջուկային տեղակայանքները շահագործող կազմակերպության վերաբերյալ,
միջուկային տեղակայանքների շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման համար գործնական միջոցառումների մասին տեղեկատվություն՝ ներառյալ միջուկային տեղակայանքների շահագործման անվտանգության ապահովման և միջուկային վթարների արձագանքման վարժանքների և դասընթացների անցկացման մասին:
5. Կողմերն ամեն տարի միմյանց տեղեկացնում են այն միջուկային տեղակայանքների շահագործման փորձի մասին, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը: Տեղեկատվությունը ձևակերպվում է ատոմային էլեկտրակայանների, թարմ և աշխատած վառելիքի պահեստարանների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման վերաբերյալ հաշվետվությունների ձևով: Հաշվետվությունները կներառեն ընդհանուր տեղեկատվություն ռադիոակտիվ նյութերի արտանետման, մասնագիտական ճառագայթման տարեկան դոզաների և շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:
6. Կողմերն ամեն տարի միմյանց տեղեկացնում են ատոմային նոր էլեկտրակայանների շինարարություն սկսելու, այն միջուկային տեղակայանքների շահագործման մեկնարկի և շահագործումից հանելու վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը:
7. Կողմերը, միմյանց խնդրանքով, կարող են խորհրդակցություններ անցկացնել` ճշգրտելու համար ստացվող տեղեկատվությունը: