Հոդված 6
Հոդված 6
1. Կողմերի միջև սույն Արձանագրության դրույթների կիրառմանը և (կամ) մեկնաբանմանն առնչվող՝ առաջացած ցանկացած տարաձայնություն կարգավորվում է Կողմերի միջև՝ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
2. Սույն Արձանագրությունը չի շոշափում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
3. Սույն Արձանագրության դրույթների կատարման կապի ազգային կետերը, կապի միջոցները և Կողմերի միջև փոխգործակցության ընթացակարգերն ամրագրված են սույն Արձանագրության հավելվածում: Հավելվածն ունի խորհրդատվական բնույթ, չի կազմում սույն Արձանագրության անբաժանելի մասը և Կողմերի համար իրավաբանորեն պարտավորեցնող չի հանդիսանում՝ միջազգային կամ ազգային իրավունքի համաձայն: Հավելվածում կապի միջոցներին վերաբերող տեղեկատվության փոփոխությունները կատարվում են սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Մյուս բոլոր փոփոխությունները կարող են կատարվել Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ՝ գրավոր:
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել գրավոր փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Արձանագրության անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրությունների տեսքով:
5. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում սույն Արձանագրությունը դադարեցնում է իր գործողությունն այդ ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո:
7. Մի Կողմի կողմից սույն Արձանագրության գործողությունը դադարեցնելու մյուս Կողմի մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո Կողմերը անհապաղ անցկացնում են խորհրդատվություններ՝ Կողմերի՝ Համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հնարավորության վերաբերյալ:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2017թ. հունվարի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ» ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ՝ 2015 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
Սույն Հավելվածը սահմանում է Արձանագրության դրույթների իրականացմանն առնչվող կոնտակտային կետերը, կապի միջոցները և Կողմերի միջև փոխգործակցության ընթացակարգերը:
Փոստային հասցե և տվյալներ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Փոստային հասցե՝ 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն, 3,
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝ +374 11526365
Հեռախոս՝ + 374 11 523447
Էլ. Փոստ՝ minenergy@minenergy.am
artpetrosyan@minenergy.am
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Փոստային հասցե՝ 0010, ք. Երևան, Տիգրան Մեծ, 4
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝ +374 10 543997, +374 10 541719
Հեռախոս՝ + 374 10 564997, +374 10 543996, +374 93 250250
Էլ. Փոստ՝ info@anra.am; a.melkumyan@anra.am
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիա
Փոստային հասցե՝ 119017, ք. Մոսկվա, Բոլշայա Օրդինկա փ., 24
Ռուսաստանի Դաշնություն
Ֆաքս՝ +7 495 230 24 20
Հեռախոս՝ + 7 499 949 45 35
Էլ. Փոստ՝ info@rosatom.rս
Կապի ազգային կետեր
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Ֆաքս՝ +374 10 360 287 /24 ժամ/
Հեռախոս՝ +374 10 360 287 /24 ժամ/
+374 99 317112
Էլ. Փոստ՝ cmc@mes.am
chkak@mes.am
Ռուսաստանի Դաշնության համար՝ «Ռոսատոմի ԻՃԿ» ԴՊՈՒՁ (այսուհետև՝ ԻՃԿ)
Ֆաքս՝ +7 495 933 6045 /24 ժամ/
+7 499 949 2435 /24 ժամ/
Հեռախոս՝ + 7 495 933 6044 /24 ժամ/
+7 499 949 2361 /24 ժամ/
+7 499 949 2311 /24 ժամ/
Էլ. Փոստ՝ dispetcher@skc.ru /24 ժամ/
dispatcher@skc.ru /24 ժամ/
skc@skc.ru
Կոնտակտային տվյալների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին միմյանց անհապաղ տեղեկացնում են գրավոր:
Իրազեկում և կապի միջոցներ
1. ԻՃԿ-ն, համաձայն Արձանագրության դրույթների, իրազեկում է Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, հետևյալ դեպքերում.
Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 300 կմ հեռավորության վրա՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռադիացիոն մոնիտորինգի ցանկացած տեղակայանքի արձանագրած արտաքին ռադիացիոն ֆոնի մակարդակի բարձրացման,
ռուսական միջուկային տեղակայանքներում տագնապի կամ վթարային իրավիճակների, որը, Համաձայնագրի համաձայն, պահանջում է կամ կարող է պահանջել հրատապ միջոցառումներ:
Վերոնշյալ դեպքերում՝ տեղեկատվության հաստատման և ճշգրտման դեպքում, ԻՃԿ-ն պարտավոր է իրազեկել Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, սեղմ ժամկետում՝ 60 րոպեից ոչ ավել ժամանակահատվածում:
2. Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, Արձանագրության դրույթների համաձայն, իրազեկում է ԻՃԿ-ին հետևյալ դեպքերում.
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռադիացիոն մոնիտորինգի ցանկացած կետից արտաքին ռադիացիոն ազդեցության սահմանված մակարդակի բարձրացման վերաբերյալ ստացված՝ հաստատված հաղորդագրության,
Հայաստանի Հանրապետության միջուկային տեղակայանքներում տագնապի և վթարային իրավիճակների:
Վերոնշյալ դեպքերում՝ տեղեկատվության հաստատումից և ճշգրտումից հետո Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, պարտավոր է իրազեկել ԻՃԿ-ին սեղմ ժամկետում՝ 60 րոպեից ոչ ավել ժամանակահատվածում:
Իրազեկման ընթացակարգեր
1. Օպերատիվ իրազեկումը կատարվում է հատկացված ֆաքսային գծի միջոցով:
2. Տեղեկատվության փոխանակման ընթացքում օգտագործվում են ԱԷՄԳ-ի EPR-IEComm (2012) փաստաթղթով սահմանված կարգը, միջոցները և ձևերը:
3. Առաջնային իրազեկումը կատարվում է հատկացված ֆաքսային գծի միջոցով: Հետագա տեղեկատվությունը կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով, հեռախոսով և ֆաքսով: Կողմերը կարող են տեղեկատվությունը տեղադրել իրենց պաշտպանված կայքէջում, ինչպես նաև օգտագործել տեսակոնֆերանս կապ:
4. Օպերատիվ իրազեկման ընթացակարգերի իրականացման շրջանակներում հիմնական շփման լեզուն ռուսերենն է:
5. Կողմի պետության տարածքում միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում այդ Կողմի համաձայնությամբ մյուս Կողմը վթարային արձագանքման գործողություններին հետևելու և տեղեկատվության փոխանակմանն աջակցելու նպատակով իր միջոցների հաշվին կարող է ուղարկել իր ներկայացուցիչներին:
Կապի միջոցների ստուգում և ուսուցում
1. Կապի միջոցները, այդ թվում՝ տեսակոնֆերանսի համար նախատեսվածները, պետք է փորձարկվեն տարեկան երկու անգամ: Այդ դեպքում ԻՃԿ-ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն հերթականությամբ հաղորդագրություն են ուղարկում ֆաքսով: Այդպիսի հաղորդագրության ստացման հաստատումը պետք է ուղարկվի դա ստանալու պահից մեկ ժամվա ընթացքում:
2. Կողմերը միմյանց տեղեկացնում են Կողմերից յուրաքանչյուրի ԱԷԿ-ում անցկացվող ուսումնական վարժանքների մասին, ինչպես նաև կարող են միմյանց հրավիրել մասնակցելու ուսումնական վարժանքների կամ հրավիրել Կողմերի դիտորդների:
3. Կողմերը կարող են անցկացնել համատեղ ուսումնական վարժանքներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Ռուսաստանի Մինատոմի վթարատեխնիկական կենտրոնի» (ք. Սանկտ Պետերբուրգ) և ԻՃԿ-ի հետ միջուկային և ռադիացիոն միջադեպերին ժամանակին արձագանքելու վերաբերյալ, ինչպես նաև միջուկային նյութերի փոխադրման և տիրազուրկ ռադիաոակտիվ ճառագայթային աղբյուրների հայտնաբերման վերաբերյալ:
Համագործակցության լրացուցիչ մեխանիզմներ
1. Կողմերը սույն Արձանագրության իրականացման նպատակով պետք է նշանակեն համակարգող անձանց: Կողմերը պետք է միմյանց հաղորդեն համակարգող անձանց անունները, ազգանունները և կոնտակտային տվյալները:
2. Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել օբյեկտներում և դրանց սահմաններից դուրս վթարային իրավիճակների արձագանքման շրջանակներում պլանավորված միջոցառումների՝ ներառյալ պաշտպանիչ գործողությունների չափորոշիչների մասին, եթե այդ տեղեկատվությունը համարում են կարևոր: Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել այդ պլանավորված միջոցառումների փոփոխման մասին:
3. Կողմերը կարող են համաձայնեցնել վթարային իրավիճակներում գործողությունների հետ կապված համատեղ նախապատրաստական աշխատանքների այլ ձևեր:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 11-ին