Հոդված 1
Հոդված 1
Սույն Արձանագրության մեջ օգտագործվում են տերմիններ ու սահմանումներ այն նշանակությամբ, որով դրանք նախ և առաջ օգտագործվում են Համաձայնագրում, ինչպես նաև՝ այն նշանակություններով, որոնցով դրանք օգտագործվում են ԱԷՄԳ-ի հետևյալ հրատարակումներում և դրանց հետագա խմբագրություններում, եթե Կողմերը տեղեկացնում են միմյանց այն մասին, որ ընդունում են նման փոփոխությունները.
1) 2007 թ. հրատարակության՝ Անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի մասնագիտական տերմինաբանական բառարան,
2) «Պատահարների և վթարային իրավիճակների դեպքում կապի վերաբերյալ գործնական ուղեցույց» EPR-IEComm (2012),
3) «Միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակներում պատրաստվածություն և արձագանքում» ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերի շարք (N GSR Part 7):