Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների մասին օպերատիվ իրազեկման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով այն Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել նման վթար.

համաձայն ԱԷՄԳ-ի՝ N GSR Part 7 հրատարակման անվտանգության ընդհանուր պահանջների՝ կատարում է իրադարձության նույնացում և դասակարգում,

անհապաղ իրազեկում է մյուս Կողմին, եթե իրադարձությունը, համաձայն Համաձայնագրի 2-րդ հոդվածի, կարող է համարվել միջուկային վթար կամ ճառագայթային վթարային իրավիճակ և դասակարգվում է որպես տագնապ կամ վթարային իրավիճակ՝ ԱԷՄԳ-ի՝ N GSR Part 7 հրատարակմանը համապատասխան, և մյուս Կողմին անհապաղ ներկայացնում է առկա տեղեկատվությունը միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի վերաբերյալ՝ Ազդարարման մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Նման իրազեկումը հնարավորության դեպքում պետք է պարունակի նախնական գնահատական` ըստ միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակի (այսուհետև՝ INES սանդղակ): Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի INES սանդղակով տրված գնահատականի բացակայությունը չպետք է հանգեցնի իրազեկման ուշացման,

լրացնում է ներկայացված տեղեկատվությունը համապատասխան անհրաժեշտ պարբերականությամբ միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի զարգացման վերաբերյալ տվյալներով՝ ներառյալ դրա կանխատեսելի կամ իրական դադարեցումը,

իրավունք ունի օգտագործելու այն առաջարկությունները, որոնք շարադրված են ԱԷՄԳ-ի EPR-IEComm (2012) հրատարակությունում և դրա 1-ին հավելվածում՝ «Կոնտակտային տեղեկատվություն, հսկողական ցուցակներ և ձևաչափեր» (EPR-IEComm, հավելված 1), ինչպես նաև հասցեագրքում առկա պաշտոնական կոնտակտային տվյալներ, որոնք հասանելի են ԱԷՄԳ-ի՝ պատահարների և վթարային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական համակարգի (USIE) ինտերնետային ցանցում,

իրավունք ունի ստանալու տեղեկատվության հասանելիություն, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի՝ պատահարների և վթարային իրավիճակների կենտրոնի միջոցով (IEC), ինչպես նաև՝ օգտագործելու պատահարների և վթարային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական համակարգը (USIE) և ԱԷՄԳ-ի՝ վթարային պատրաստվածության և արձագանքման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (EPRIMS),

իրավունք ունի փոխանակելու ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային արտանետման հետ կապ ունեցող՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքում ստացված օպերատիվ տեղեկատվությունը՝ այդ թվում օգտագործելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում առկա մոնիտորինգի համակարգերը և Ռուսաստանի Դաշնության տարածքում ճառագայթային իրադրության մոնիտորինգի միասնական պետական ավտոմատացված համակարգը (ՃԻՄՄՊԱՀ):

2. Երկու Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապ ունեցող բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղեկացնող Կողմը համարում է կարևոր, եթե անգամ նման տեղեկատվությունը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք դուրս են սույն Արձանագրության կիրառման ոլորտից: Նման իրադարձությունները կարող են ներառել հետևյալ օրինակները.

աննշան արտանետումներ և չնախատեսված իրավիճակներ, որոնց ժամանակ պահանջվում են կամ կարող են պահանջվել պաշտպանական միջոցառումներ,

բացառիկ իրադարձություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հասարակության համար:

3. Այն Կողմը, որի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, տեսակոնֆերանս կապը և էլ. փոստի հասցեները) փոփոխվել են, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է մյուս Կողմին սույն Արձանագրության հավելվածում նշված կապի ազգային կետերի միջոցով՝ պատճենը տրամադրելով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և Վիեննայում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։