Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների վերաբերյալ իրազեկումը կատարվում է ֆաքսի և էլեկտրոնային փոստի միջոցով: Լրացուցիչ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ճիշտ ժամանակին՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով, տեսակոնֆերանս կապով կամ կապի այլ միջոցներով:

2. Սույն Արձանագրության շրջանակներում չի կատարվում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:

3. Կողմերն ապահովում են տրամադրվող տեղեկատվության հասանելիություն միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակազմին և ապահովում են դրա օգտագործումը միայն Կողմերի և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների կողմից Համաձայնագրով նախատեսված նպատակներով:

4. Սույն Արձանագրության շրջանակներում ստացվող տեղեկատվությունը չի հրապարակվում և չի փոխանցվում երրորդ կողմի՝ առանց տեղեկատվությունը փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն փոխանցվող տեղեկատվությունն անհրաժեշտ է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի մասին օպերատիվ իրազեկման համար՝ ճառագայթման հետևանքով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բնակչության կյանքին և առողջությանը իրական, պոտենցիալ կամ կանխատեսվող վնասի կանխարգելման կամ նվազեցման համար:

5. Միջուկային տեղակայանքների մասին տեղեկատվությունը տրամադրվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ և ձևակերպվում է գրավոր հաշվետվության տեսքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։