Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամներ» նշանակում է` ուղարկող պետության ցանկացած աշխատող, ով նշանակվել է ընդունող պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունում, հյուպատոսական հիմնարկում կամ միջազգային կազմակերպությանը կից մշտական ներկայացուցչությունում աշխատանքի:
2. «Ընտանիքի անդամներ» նշանակում է`
ա) ամուսին,
բ) մինչև 25 տարեկան` չամուսնացած և տնտեսապես կախվածություն ունեցող երեխա, ինչպես նաև`
գ) ցանկացած այլ անձ, ով ուղարկող պետության կողմից ծանուցվել է որպես ընտանիքի անդամ և ընդունվել է որպես այդպիսին ընդունող պետության կողմից,
ովքեր ընդունող երկրում դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի ընտանիքի մաս են կազմում մշտապես:
3. «Վարձատրվող աշխատանք» նշանակում է` վարձատրվող աշխատանքի ցանկացած ձև, որպես ինքնազբաղ անձ կամ աշխատող, ներառյալ մասնագիտական վերապատրաստումը: