Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացությունները նշանակում են.
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքեր (ուժեր)» - տարածաշրջանում հակաօդային պաշտպանության խնդիրների համատեղ լուծման համար հատկացվող` Կողմերի զինված ուժերի ռազմական կառավարման մարմիններ, կառավարման կետեր (հրամանատարական կետեր), ինչպես նաև զինված ուժերի միավորումներ, կազմավորումներ և զորամասեր,
«Կողմերի պետական սահմաններ» - տարածաշրջանի սահմաններում Կողմերի պետական սահմաններ,
«Հավաքական անվտանգության առանձին շրջան» - Հայաստանի Հանրապետության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս,
«ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակահատված (սպառնալիքի ժամանակահատված)» - ռազմաքաղաքական իրավիճակի սրման ժամանակահատված, որի ընթացքում ծագել և պահպանվում է տարածաշրջանում Կողմերի կամ Կողմերից մեկի դեմ որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից ագրեսիայի սպառնալիք,
«տարածաշրջան» - Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի տարածք և օդային տարածություն, որի սահմաններում Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում հատկացվող` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զորքերը (ուժերը) կատարում են առաջադրված խնդիրները:
Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են այն սահմանումները, որոնք ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և ռուսաստանյան ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին» 2000 թ. մարտի 16-ի համաձայնագրի 1-ին հոդվածում և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» 2000 թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի 1-ին հոդվածում: