Հոդված 5
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները ցանկացած պահի պետք է հետ ընդունեն իրենց տարածք սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված` իրենց սեփական անձնագրեր կամ ճամփորդական փաստաթղթեր ունեցող ցանկացած անձի:
2. Սույն Համաձայնագրի համաձայն հետ ընդունելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը կհոգա այն Պայմանավորվող կողմը, որի տարածքից անձը ուղարկվում է: