Հոդված 1
Հոդված 1
1. Հայաստանի Հանրապետության վավեր անձնագիր (դիվանագիտական կամ սովորական) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի` մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից: Յուրաքանչյուր այցի ժամանակ Մակաոյի հատուկ վարչական տարածքում գտնվելու տևողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի իննսուն (90) օրը:
2. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողները ազատված են Հայաստանի Հանրապետության` մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից: Յուրաքանչյուր այցի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու տևողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի իննսուն (90) օրը: