Հոդված 6
Հոդված 6
1. Պայմանավորվող կողմերը իրենց իրավասու մարմինների միջոցով պետք է փոխանակեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված վավեր անձնագրերի և ճամփորդական փաստաթղթերի նմուշները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:
2. եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո փոփոխում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձնագրերը կամ ճամփորդական փաստաթղթերը կամ ներդնում է նոր անձնագրեր կամ ճամփորդական փաստաթղթեր, նա պետք է իր իրավասու մարմինների միջոցով մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի այդպիսի փաստաթղթերի նմուշներ դրանք գործածության մեջ դնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: