Հոդված 9
Հոդված 9
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կուղարկեն գրավոր ծանուցագիր՝ հաստատելով, որ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարվել են: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կասեցնել կամ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը հասարակական կարգի պահպանման, անվտանգության, առողջության կամ այլ արդարացված պատճառներով` մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
3. Դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Կասեցումն ուժի մեջ կմտնի անմիջապես այդ մասին պաշտոնական ծանուցման օրը` առանց խոչընդոտելու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրականացմանը:
Կատարված է Մակաո քաղաքում 2016 թվականի փետրվարի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 19-ին: