Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք` իր այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա հաստատված պատճենը:

Ադրբեջանի Հանրապետության

կողմից

-------------------------

Ռուսաստանի Դաշնության

կողմից

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

կողմից (վերապահումով)

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

Թուրքմենստանի կողմից

---------------------------

Ղազախստանի Հանրապետության

կողմից (վերապահումով)

/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության

կողմից

------------------------------

Ղրղզստանի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

Ուկրաինայի կողմից

------------------------------

Մոլդովայի Հանրապետության

կողմից

------------------------------

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի 2-րդ հոդվածին կից

Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության և վերահսկողության բնագավառում պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն:

Հայաստանի Հանրապետության

նախագահ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Ղազախստանի Հանրապետության

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին կից

Ղազախստանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում ներկայացված և հաջորդաբար Համաձայնագրի 2-րդ հոդվածում օգտագործվող «ռեզիդենտ բանկ» եզրույթը Ղազախստանի Հանրապետությունը հասկանում է որպես իրավաբանական անձ` հաստատված կողմերից որևէ մեկի օրենսդրության համաձայն, որն իրավունք ունի հատուկ թույլտվության հիման վրա (լիցենզիայի կամ այլ հիմքի) այդ Կողմի իրավասու մարմնի կողմից իրականացնելու բանկային գործողություններ` իր օրենսդրության համաձայն ընդունված բանկի կողմից:

Ղազախստանի Հանրապետության նախագահ` Ն. ՆԱԶԱՐԲԱԵՎ

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. մարտի 3-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։