Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում վեճի Կողմերը շահագրգիռ Կողմերից ցանկացածի նախաձեռնությամբ դիմում են ԱՊՀ Տնտեսական դատարան կամ, փոխադարձ համաձայնությամբ, այլ ընթացակարգի: