Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ ենթակետով`
«3.3. արժույթի դիլերային առքուվաճառքի համար`
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».
բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.8-5.12-րդ ենթակետերով`
«5.8 վարկային գործունեության համար`
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.9. դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար`
տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.10. վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացման համար`
տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.11. քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման համար`
տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.12. վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման համար`
տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով»: